Մատչելիության հղումներ

Նեթանյահուն շնորհավորել է Թրամփին, Փաշինյանին և Ալիևին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել ու շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Վաշինգտոնում հռչակագրի ստորագրման կապակցությամբ:

«Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։

Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման առթիվ», - գրել է Նեթանյահուն X-ի իր էջում՝ մաղթել հաշտեցման և համատեղ բարգավաճման նոր դարաշրջան:


Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Երեք երկրների ղեկավարները Վաշինգտոնում կայացած հանդիմանը ստորագրել են վաշինգտոնյան փաստաթղթերը:


XS
SM
MD
LG