Վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի ստորագրումից մեկ օր անց հեռախոսով զրուցել են Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարները: Ըստ պաշտոնական Երևանի՝ Հնդկաստանը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Սուբրամանյամ Ջայշանկարն ու Արարատ Միրզոյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, վերահաստատել են Երևանի ու Նյու Դելիի պատրաստակամությունը՝ զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։