Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը


Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ փաստաթղթերի ստորագրումը, հայտարարել է երկրի Արտգործնախարարությունը:

«ԱՄՆ աջակցությամբ գրանցած արդյունքները կարևոր քայլ են՝ դեպի առաջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումն ու վավերացումը կամբողջացնի այս գործընթացը։ Այս համատեքստում Ֆրանսիան աջակցում է կողմերի համատեղ կոչին՝ սկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը», - նշում է Փարիզը, ընդգծելով, որ Ֆրանսիան կշարունակեի ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG