Իրանը հայտարարում է 20 իսրայելցի լրտեսների ձերբակալության մասին

Վերջին ամիսներին Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալության հետ համագործակցելու մեջ կասկածվող 20 անձանց։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասգար Ջահանգիրին՝ նշելով, որ 20 կասկածյալներից մի քանիսի մեղքը չի ապացուցվել և նրանք ազատ են արձակվել։

«Մնացյալների հանդեպ որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու և նրանց դեմ կայացվելիք խիստ պատիժները օրինակ կծառայեն մյուսների համար», - նշել է իրանցի պաշտոնյան։