Զելենսկի․ «Մեր տարածքները զավթիչներին չենք հանձնի»

Օգոստոսի 15-ին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների միջև Ալյասկայում նախատեսված բանակցություններին ընդառաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի համաձայնի տարածքային որևէ զիջման։

«Նախագահ Թրամփը հայտարարել է Ալյասկայում Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասին։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու այստեղ ծավալված պատերազմից շատ հեռու։ Այդ բանակցություններին ընդառաջ մենք միայն մի բան կարող ենք ասել՝ առանց Ուկրաինայի մեր երկրին վերաբերող որևէ հարց քննարկվեl չի կարող և մենք տարածքները զավթիչներին չենք հանձնի։ Դա հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը», - նշել է Զելենսկին։

Արևմտյան մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որոնց համաձայն Վաշինգտոնն առաջարկել է Ռուսաստանին կրակի լիակատար դադարեցման դիմաց Ուկրաինայի գրավյալ չորս մարզերի և Ղրիմի կարգավիճակի հստակեցումը հետաձգել 99 տարով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է օգոստոսի 15-ին Պուտինի հետ հանդիպելու մասին