Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխվել է տնայինի


Դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխել տնային կալանքի, տեղեկացնում է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը:

Դատարանն ավելի վաղ անփոփոխ էր թողելքաղցկեղը հաղթահարած՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի գործով կալանավորած ընդդիմադիր Աղվան Արշակյանի խափանման միջոցը:

Նույն որոշումն էր կայացրել նաև դատախազը: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն «Ազատությանն» ասել էր, որ դատախազը մերժել է ազատ արձակել Աղվան Արշակյանին, քանի որ ձեռքի տակ չկան նշանակված, բայց դեռ չավարտված բժշկական փորձաքննության արդյունքները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG