Իրանի հարավում Քերման նահանգում գնացքը դուրս է եկել գծերից, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, տեղական լրատվամիջոցները զոհերի մասին առայժմ չեն հաղորդել։
Mehr լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հաղորդում է երեսուն վիրավորի մասին։
Tasnim գործակալությունը վկայակոչելով ազգային երկաթուղային գերատեսչության հաղորդագրությունը նշում է, որ «երկաթուղու տեխնիկական անձնակազմի և փրկարարական ուժերի կողմից բոլոր ուղևորները անվտանգ դուրս են բերվել գնացքից»։
Երկաթուղային վթարներ Իրանում հաճախ են տեղի ունենում, 2022 թվականի հունիսին տեղի ունեցած պատահարը՝ կենտրոնական Թաբաս քաղաքի մոտ 21 մարդու կյանք խլեց, տասնյակ անձինք վիրավորվեցին։ 2016 թվականին երկու գնացքների բախման հետեւանքով 44 մարդ զոհվեց, տասնյակները՝ վիրավորվեցին։